|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը կազատի օրենքով սահմանված ժամկետում, եթե ընդհանուր ընտրություններում ձայների հաշվարկը արդար լինի, իսկ դեմոկրատ Ջո Բայդենը հաղթի: Այս մասին ուրբաթ հայտարարել է Fox News-ի հաղորդավար Հերալդո Ռիվերան Թրամփի հետ զրույցից հետո:
«Նա ինձ հավաստիացրել է, որ իրատես է և ճիշտ կվարվի: Նա լիովին տպավորություն է թողել, որ եթե իրավիճակը իրեն ձեռնտու չլիներ, եթե քվեարկված բոլոր օրինական ձայները հաշվարկվեին, նա կհետևեր Միացյալ Նահանգների Սահմանադրությանը: Նա կազատի նախագահի աշխատասենյակը սահմանված սահմանադրական ժամկետներում», - տեղեկացրել է Ռիվերան:
«Ես տպավորություն չունեմ, որ նա պատրաստվում է ընտրված առաջնորդին տապալել: Նա պատրաստվում է արդար պայքարի», - ավելացրել է լրագրողը:
Նրա խոսքով՝ Թրամփը չի կորցնում Բայդենին «ջախջախիչ նոկաուտով» հաղթելու հույսը: