|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Միացյալ Նահանգների ռազմական նավատորմի USS Kidd հրթիռային ռազմանավն արդեն երկրորդն է ԱՄՆ սպառազինության մեջ, որտեղ կորոնավիրուսի օջախային նոր բռնկում է սկսվում. այս մասին գրում է ամերիկյան FoxNews-ը՝ նշելով, որ ավիակրում կորոնավիրուս է հաստատվել անձնակազմի 64 անդամի մոտ. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ ռազմանավը ստիպված է եղել կայանել ԱՄՆ ափերի մոտ՝ Սան Դիեգոյի նավահանգստում։
Համաձայնամերիկյան նավատորմի չներկայացած աղբյուրի՝ համաճարակի բռնկումից հետո անձնակազմի 64 տոկոսը թեստավորում է անցել՝ կորոնավիրուսի առկայության ստուգման համար։ Այդ մարդկանց թվում եղել են հավանական վարակակիրներն ու նրանց շփման շրջանակը։ Դրական է ստացվել 64 նավաստիների թեստերի պատասխանները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մինչ այդ էլ ավելի խոշոր բռնկում էր եղել ԱՄՆ նավատորմի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր ռազմանավի վրա։