|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Հղում անելով Դաղստանում իր աղբյուրներին՝ ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը գրում է, որ ադրբեջանցիները դժգոհ են այն փաստից, որ պատերազմից 40 օր է արդեն անցել, և վերջը դեռ չի երևում: Ժողովուրդը կասկածի տակ է դնում Ալիևի՝ հաղթելու ունակությունը. գրել է նա իր թելեգրամյան ալիքում։
«Ասում են, որ Ալիևը շտապում է եղանակի պատճառով: Ցուրտը Ղարաբաղ է եկել կիրակի օրվանից: Թուրքերն, այսպես, թե այնպես, առանձնապես կռվող չեն, բայց այստեղ ջերմության սիրահար մարդիկ պետք է կռվեն ցրտին»,- գրում է Գաբրելյանովը:
Ավելի վաղ ռուս այլ փորձագետներ նույնպես գրել էին, որ Արցախում եղանակի փոփոխությունը կարող է հայերի օգտին լինել՝ հետագա ռազմական գործողությունների կարևոր գործոն: