Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները մանրամասներ են հայտնել դաժան սպանդի կազմակերպիչների մասին, որը փետրվարի 23-ին կազմակերպել էր ՀՀ ոստիկանությունը կառավարության շենքի դիմաց: Այս մասին իր Telegram-ում գրել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:
«Դաշնակցականների առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, որ վարչապետ Փաշինյանին կփակեն կառավարության շենքում, Նիկոլն իր ֆիրմային հիստերիայի մեջ է ընկել` բղավելով. «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, ոչ թե` երեւանցի վիժվածքների կույտը»:
Ոստիկանության ղեկավարությունը հինգ հոգանոց շտաբ է ստեղծել: Այդ հինգ ղեկավարներն ամոթալի բացահայտումների վախից հավատարմության երդում են տվել Փաշինյանին եւ խոստացել Հայաստանի ամբողջ ոստիկանությանը ստիպել վարչապետի կողքին լինել: Նիկոլը խորհրդակցությունն ավարտել է բղավոցներով, որ միայն արյունով կարելի է բոլորի վերջը տալ:
«Ցուցարարների դեմ շտաբը կազմված է հինգ բարձրաստիճան ոստիկանից` ոստիկանապետ Վահե Ղազարյան, նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, նրա եւս մի տեղակալ Վարդան Մովսիսյան, ոստիկանության Երեւանի վարչության պետ Սեւան Քոչարյան, ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան»,- գրել է Արամ Գաբրելյանովը: