Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատերն ինձ հարցնում են՝ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում: Ինչո՞ւ է այդպիսի խառնաշփոթ: Նախ՝ քաղաքական դաշտում խաղում է երեք ֆիգուր: Հիմնականը Ռուսաստանն է: Երկրորդ խաղացողը՝ Թուրքիա-Ադրբեջան: Երրորդը Հայաստանն է։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը։
«Թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն և գործում են «ծեծիր երկաթը, քանի դեռ Փաշինյանն է» սկզբունքով: Նախագահ Ալիևը շատ լավ հիշում է Էլչիբեյի ժամանակը: Եվ հասկանում է, որ Քոչարյանը շատ արագ կարգի կբերի Հայաստանը, կառավարությունն ու բանակը: Ճիշտ այնպես, ինչպես Իլհամի հայրը՝ իշխանության վերադառնալուց հետո: Ալիևը հասկանում է Քոչարյանի ուժը: Դա նրա գլխում եղել է դեռ երիտասարդությունից:
Ռուսաստանը, ինչպես միշտ, մինչև վերջ կձգի: Ավելին՝ բավական շատ ադրբեջանամետ ուժեր կան, որոնք շրջապատում են Կրեմլը, նրանք, ում հաստատ պետք չէ Քոչարյանի գալը։ Կրեմլում Քոչարյանն ունի մեկ ընկեր և դաշնակից, որը հենց ինքը Կրեմլն է՝ Պուտինը: Ալիևը հասկանում է, որ Պուտինը, իր սկզբունքների համաձայն, երբեք իր ընկերներին չի դավաճանում, ուստի Իլհամը շտապում է:
Իսկ հետո՞ ինչ կլինի։ Փաշինյանը թքած ունի Հայաստանի ու նրա ժողովրդի վրա, նա վախենում է այն բացահայտումներից, որոնք անմիջապես հաջորդելու են իր իշխանության կորստից հետո: Հետևաբար, Նիկոլը գնալու է ամեն ինչի՝ տարածքներ հանձնելու, ամեն ինչի: Մի՛ լսեք նրա բարբաջանքը: Նա ստում է, ինչպես շնչում է: Հայաստանը մեկ հնարավորություն ունի՝ դիմադրել, ճնշում գործադրել իշխանությունների ու Փաշինյանի վրա, որպեսզի նա չհամարձակվի ինչ-որ բան տալ ու ստորագրել: Եվ խաբված հայերին բացատրել, որ ազգի ճակատագիրը կորոշվի հունիսի 20-ին: Ազգ կամ մահ»,– գրում է Գաբրելյանովը։