կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-08 17:23
Հասարակություն

Քյարամյանն ու ԱԱԾ 30 աշխատակից ապահովել են բունկերում գեներալների վրա բղավող Աննա Հակոբյանի անվտանգությունը. Արամ Գաբրելյանով

Քյարամյանն ու ԱԱԾ 30 աշխատակից ապահովել են բունկերում գեներալների վրա բղավող Աննա Հակոբյանի անվտանգությունը. Արամ Գաբրելյանով

29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։ Գլխավոր խնդիրը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարի առջեւ դրել էր Փաշինյանը, իր կնոջ եւ որդու անվտանգությունը պահպանելն էր: Դերերը բաշխվել են հետեւյալ կերպ՝ բացի Աննա Հակոբյանի անձնական պահպանությունից, նրա անվտանգությունն ապահովել են եւս 10՝ ամբողջությամբ զինված հատուկ ջոկատայիններ: Նույնիսկ Ղարաբաղում զարմացել են, թե ինչ զենքերով են ժամանել ԱԱԾ աշխատակիցները: Եվս 10 մարդ պահպանել է Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածը գտնվել են Արգիշտիի տրամադրության տակ: Այս մասին  իր Telegram-ալիքում գրել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Սկանդալ է ծագել, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ տոնով փորձել է Նիկոլի կնոջից պահանջել լքել բունկերը, որում գերգաղտնի ռազմական օպերացիա էր քննարկվում։ Մինչ այդ արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նրանց վիրավորել է եւ անգամ փորձել սովորեցնել, թե ինչպես պետք է կառավարել զորքը։ Մովսես Հակոբյանը չի դիմացել եւ շատ կոպիտ ձեւով նրանից պահանջել է լքել շտաբը:

Կնոջ հետ զրույցից 5 րոպե անց Փաշինյանը զանգել է Քյարամյանին եւ պահանջել ձերբակալել գեներալ Հակոբյանին ու ձեռնաշղթաներով բերել Երեւան։ Հենց նման պահանջ է եղել՝ բերել ձեռնաշղթայով ու ոստիկանական մեքենայով։

Քյարամյանը պատիվ է տվել եւ գնացել Արցախի նախագահի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը երկու գեներալների հրավիրել է խորհրդակցության: Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, եւ, հակառակը, կձերբակալվեն Քյարամյանն ու նրա ողջ թիկնազորը։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրամանն ու այդ մասին ասել է Արգիշտիին։ Վերջինս դողացող ձայնով զեկուցել է Նիկոլին, որ անհնար է կատարել գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը: Փաշինյանը սկսել է գոռալ ԱԱԾ երիտասարդ ղեկավարի վրա ու նրան մեղադրել, որ նա տղամարդ չէ։ Դրանից հետո պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենի ազատման հրամանն է արձակել»,- գրել է Գաբրելյանովը: