կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 15:58
Քաղաքական

Եթե ես Հայաստանում անդամակցեմ որևէ կուսակցության, դա կլինի միայն Դաշնակցությունը. Արամ Գաբրելյանով

Եթե ես Հայաստանում անդամակցեմ որևէ կուսակցության, դա կլինի միայն Դաշնակցությունը. Արամ Գաբրելյանով

Զանգեզուրում իմ հորական նախնիները բոլորը դաշնակցական են եղել: Ինչ-որ մեկը սպանվել է, մեկը՝ բռնադատվել և ուղարկվել Ալթայի երկրամաս։ Պապիկիս եղբայրը բանտ է նստել 25 տարի. իր թելեգրամյան էջում գրում է «Известия» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, News Media հրատարակչատան տնօրեն և նախագահ, ռուսահայ հայտնի լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։

«Միակ կուսակցությունը այսօր, որին ես իսկապես հարգում եմ Հայաստանում, Դաշնակցությունն է: Եվ նրա ղեկավարին՝ Իշխան Սաղաթելյանին, որը բացահայտ մարտահրավեր է նետել դավաճան Նիկոլին: Եթե ես Հայաստանում անդամակցեմ որևէ կուսակցության, դա կլինի միայն Դաշնակցությունը»,– գրել է Գաբրելյանովը իր թելեգրամյան Карамба ալիքում։