|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Որպես մարդ, որն ավելի քան 25 տարի ներգրավված է եղել ընտրություններում, կարող եմ ասել, որ Քոչարյանն այսօր շատ անկեղծ է եղել ժողովրդի հետ: Ո՛չ կեղծիք, ո՛չ սիրախաղ․ իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, լրագրող, հրապարակախոս Արամ Գաբրելյանովը։
«Տեսանելի է, որ նա անկեղծորեն սիրում է իր հայրենիքը և ժողովրդին: Եվ գլխավոր բանը, որ ես նկատեցի, ու սա թերևս ամենակարևորն է, այն է, որ նա չարացած չէ կյանքի, ճակատագրի վրա: Այո, նա վճռական է, բայց ընդհանրապես զայրույթ ու ռազմատենչություն չկա: Քոչարյանը հասկանում է, որ անհրաժեշտ է վերականգնել հանգստությունը Հայաստանում, վերականգնել ժողովրդի վստահությունը իր կարողությունների հանդեպ և վերականգնել պետության անկախությունը թուրքերից»,– գրել է նա։