Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ի պատախան միջազգային հանրության լռության՝ քաղաքացիները խաղաղ ակցիա են իրականացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ծաղկեպսակով զետեղելով ու կազմակերպելով կառույցի «հուղարկավորությունը»: Նրանք նաև խունկ են ծխել: Ծաղկեպսակի վրա գրված էր «Հայ հասարակության անունից ՄԱԿ-ի հիշատակին»:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք տպավորություն ունեն, թե կառույցը դեռ վաղուց է մահացած եղել: «Երբ մտահոգություններ են հայտնում, երկուստեք հայտարարություններ են արվում, այդ ամենը վիրավորական է Հայաստանի համար: Ամբողջ աշխարհին պարզ է, թե ինչ է կատարվում, սակայն միայն ասել, որ ընդամենը պետք է զսպվածություն ցուցաբերել ու հարգել հրադադարի կոչը, ուղղակի ծաղրի է ենթակա: Մեր այս քայլը պատասխան է իրենց նմանատիպ արձագանքին»,- նշեց մասնակիցը: Ներկայացնելով իրենց պահանջը՝ նա ասաց, որ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կոչերը, տա հստակ գնահատականներ, ծրագիր մշակի, որը կբխի մարդասիրական, միջազգային նորմերից, ինչն էլ իր հերթին վերջ կդնի Արցախում տիրող իրավիճակին:
Արդեն գրեթե մեկ ամիս է, որ Արցախի և Հայաստանի հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում Երևանում գտնվող միջազգային մի շարք կառույցների, դեսպանատների դիմաց: Դրանց մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում են չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային, պանաջում են նաև չլռել ու հստակ քայլեր ձեռնարկել: