կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 18:29
Արցախ

Վարձկանների դերակատարությունը գնալով մեծանալու է, Ադրբեջանը հենվելու է վարձկան ուժերի վրա. Արծրուն Հովհաննիսյան

Վարձկանների դերակատարությունը գնալով մեծանալու է, Ադրբեջանը հենվելու է վարձկան ուժերի վրա. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերի ցամաքային եւ հետեւակային պոտենցիալը կոտրված լինելը չի նշանակում, թե չի շարունակվելու հարձակումը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցին, թե ի՞նչ է նշանակում «հակառակորդի մեջքը կոտրված լինել»։

«Խոսքը հակառակորդի ցամաքային զորատեսակների հետեւակային եւ զրահատանկային խմբավորումների մասին է։ Օրինակ՝ հակառակորդի հրետանային զորքերն ավելի քիչ կորուստներ են կրել, քան հետեւակը։ Խոսքը նրա մասին չէ, որ նրանք այնքան թույլ են, որ չեն հարձակվելու, հենց հիմա էլ Մարտունիի ուղղությամբ մարտեր են։ Կհարձակվեն վարձկաններով, թուրքական ստորաբաժանումների ղեկավարությամբ եւ այլն»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ վարձկանների դերակատարությունը գնալով մեծանալու է. «Ադրբեջանը հենվելու է վարձկան ուժերի վրա։ Մեր տեսադաշտում արդեն ավելի քիչ է հայտնվում ծանր զրահատեխնիկա, ավելի շատ փոքր մեքենաներ են, որոնք ավելի շատ վարձկանների մարտավարությանն են մոտ»։