Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկանների ցուցմունքի համաձայն` Ադրբեջանի զինված ուժերը վախի դեմ դեղահաբեր են բաժանել գրոհայիններին Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Իրենք չեն խոստովանել, որ անձամբ օգտագործել են, բայց ցուցմունք են տալիս, որ այն անձինք, ովքեր վախի զգացում են ունեցել, իրենց ղեկավարի և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ասվել է, որ կան դեղահաբեր, որոնք վախի դեմ են։ Իրենք տեսել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը վարձկաններին բաժանում է համապատասխան դեղահաբեր։ Կալանավորված երկու վարձկանն էլ պնդում են, որ բաժանվել են այդպիսի դեղահաբեր»,- ասաց Վարդանյանը:
ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը նշեց, որ այդ հանգամանքը քննության ընթացքում չի անտեսվել:
«Բացի նյութական ֆինանսավորումից վարձկաններին քաջալերելու համար, որպեսզի նրանք մասնակցեն ռազմական գործողություններին, նրանց որոշակի արգելված հոգեմետ նյութեր են տրամադրվել։ Երկու վարձկաններից վերցվել են մազի, մեզի, արյան նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որպեսզի փորձաքննությամբ ունենանք այս հարցերի պատասխանները»,- ասաց Ավետիսյանը: