կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 13:38
Քաղաքական

Վեհիբ փաշայի՝ 1918 թ. հայտնի խոսքերը Թուրքիայի պաշտպանության այսօրվա նախարար Հուլուսի Աքարի համար են ասվել

Վեհիբ փաշայի՝ 1918 թ. հայտնի խոսքերը Թուրքիայի պաշտպանության այսօրվա նախարար Հուլուսի Աքարի համար են ասվել

Բոլորս ենք ընդունում այն իրողությունը, որ ներկա դաժան պատերազմում լուծվում է ոչ թե հայկական Արցախի, այլ Հայաստանի ու հայության գոյության հարցը, որովհետեւ առանց Արցախի Հայաստանը լինելիության շանսեր չունի, իսկ առանց Հայաստանի՝ հայկական արդի Սփյուռքը։ Պատճառն ավելի քան պարզ է. բաւական է, որ հակառակորդն ամրանա Որոտան-Բերձոր-Քարվաճառ ջրբաժան գծի վրա եւ մենք զրկվենք ինչպես Զանգեզուրի հարավի պաշտպանական խորությունից, այնպես էլ Սեւանա լճի ջրային պաշարներից, որոնք անպայման կթունավորվեն Ադրբեջանի կողմից՝ Քարվաճառում գտնվող Արփայի, Որոտանի, Թարթառի եւ այլ գետերի վերին հոսանքներին տիրելու պարագայում, ուստի, իսկապես որ, մենք կփակենք մեր պատմության վերջին էջը։ Խորհրդային Հայաստանի 30 հազարանոց տարածքը, իսկապես որ, ընդարձակ գերեզման է անկախ Հայաստանի համար՝ ինչպես դա կանխատեսել էր թուրք գեներալներից մեկը՝ 1918-ին մեզ բաժին ընկած ավելի սահմանափակ տարածքի վերաբերյալ։ Սակայն չպետք է մոռանանք նաեւ, որ այդ նույն 1918-ի արշավանքը գլխավորած թուրք գեներալը՝ Վեհիբ փաշան, նոր ժամանակների մեր Ավարայրը դարձած Ղարաքիլիսայի ճակատամարտում անօրինակ հերոսություն դրսեւորած, բայց փամփուշտները սպառելու պատճառով մարտադաշտը լքած հայերի հանդեպ իր պյուռոսյան հաղթանակից հետո, Բաթումում խոստովանել էր մեր դիվանագետներին, որ «գալու է ժամանակը, երբ հայերն աշխարհի լավագույն զինվորներն են դառնալու»։ Այսօր, իսկապես որ, եկել է այդ ժամանակը, առավել եւս, որ հայ ժողովրդական իմաստնությունն ասում է ՝ «թուրքն անիծված է, բայց նրա խոսքը սուրբ է»։

Ուրեմն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով վերջերս է դոկտորական ատենախոսություն պաշտպանել ամերիկյան գեներալ Հարբորդի՝ Սեւրի պայմանագրի ստորագրմանը նախորդած տարածաշրջանային առաքելության եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, պետք է որ ծանոթ լինի ժամանակի հայ դիվանագետների հուշերին, որպեսզի ունկնդրի Հայաստանի դեմ ցեղասպանական արշավանքի գծով իր նախորդի՝ Վեհիբ փաշայի խոսքերին եւ խորությամբ հասկանա դրանց իմաստը։

Գեւորգ Խուդինյան