կարևոր
550 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 17:06
Քաղաքական

Արարատ Միրզոյանը ծանր ակնարկ արեց, որը Թուրքիայի խոսույթն է և տարիներ շարունակ ասվել է Թուրքիայի կողմից․ Իշխան Սաղաթելյան

Արարատ Միրզոյանը ծանր ակնարկ արեց, որը Թուրքիայի խոսույթն է և տարիներ շարունակ ասվել է Թուրքիայի կողմից․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց թիվ մեկ առաջնահերթությունը չէ»  հայտարարությանը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այս իշխանության պարագայում իր  համար այդ հայտարարությունը զարմանալի չէ, այլ նաև օրինաչափ է:
 

«Արարատ Միրզոյանը նաև ծանր ակնարկ արեց, որը Թուրքիայի խոսույթն է՝ նման հարցերը թող պատմաբանները քննարկեն: Դա տարիներ շարունակ ասվել է Թուրքիայի կողմից։ Արարատ Միրզոյանից և Նիկոլ Փաշինյանից այլ բան սպասել հնարավոր չէ: Երբ ասում են՝ դա պատմական հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություն է, ընդամենը մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, ցեղասպանություն: Նաև այսօր հայտարարեց, որ այդ հարցով էլ իրենք հաշտ են, օրակարգ չունեն: Իրենց և Ալիևի խոսույթը վաղուց չի տարբերվում: Երկու տեղ են ասում, որ Արցախի հակամարտության հարցը լուծված է, փակված է՝ էրդողանը և Բայրամովը,  Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը: Սրանց ուրացման քաղաքականությունը շարունակվում է և գնալով ավելի է խորանալու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: