Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը պատասխան կտա Ադրբեջանի դեմ յուրաքանչյուր սադրանքի և հարձակման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հինգշաբթի օրը Անկարա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, օդուժի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի գլխավորած ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քուչյուքաքյուզը, նավատորմի հրամանատար Ադնան Օզբալը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոստացել է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվելու են վերջին իրադարձությունների ֆոնին, իսկ սպանված ադրբեջանցիների մահն անպատասխան չի մնա։
Հիշեցնենք, որ Տավուշի շրջանում սեփական սադրանքներից հետո կրած ծանր կորուստների ֆոնին ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը շտապեց Թուրքիա։