|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իրանը ջանքեր է գործադրում՝ Լեռնային Ղարաբաղում հասնելու խաղաղության, ոչ միայն զինադադարի: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն լրագրողների հետ ճեպազրույցում. հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ ձեռնարկված գործողությունները դեռ բավարար չեն: Մենք ձգտում ենք լուծել ճգնաժամը, ոչ թե (միայն) զինադադար հաստատել: Մենք ակնկալում ենք պատասխան (Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի ծրագրի վերաբերյալ)։ Մինչ այժմ մեր հարևանները ցուցաբերել են դրական մոտեցում»,- նշել է ԱԳՆ խոսնակը: