|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արգենտինական խոշորագույն Clarin թերթն ապրիլի 27-ի համարում հարապարակել է հարցազրույց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որում նա անդրադարձել է, Հայաստանին Արցախի միանալու, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք ձգտում ենք վերջապես միանալ Հայաստանին: Մենք ապրում ենք այդ բուռն ցանկությամբ: Բայց դեռ չի եկել դրա ժամանակը»,- ասել է Բակո Սահակյանը:
Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը օգնում է ղարաբաղյան ուժերին, եւ ԼՂ սպաները պարբերաբար վերապատրաստվում են իրենց ռուս գործընկերների հետ:
Բակո Սահակյանն ասել է նաեւ, որ մտահոգիչ է ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս երկրների կողմից «վտանգավոր պետությանը» զենք վաճառելու փաստը:
Ի դեպ, Բակո Սահակյանից հարցազրույց վերցրած լրագրողը՝ Մարսելո Կանտելմին 2013 թվականի օգոստոսից Ադրբեջանի սև ցուցակում է, եւ նրան արգելվում է այդ երկիր մուտք գործել:
Մանրամասները՝ այստեղ: