Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակը ոչ միայն պատերազմը դադարեցնելն է, այլև Եվրոպայում երկարատև խաղաղություն հաստատելը։
«Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, մենք ուզում ենք, որ սպանությունները դադարեն, մենք ձգտում ենք հասնել երկարատև խաղաղության, այլ ոչ թե մի քանի տարի անց Եվրոպայում նոր հակամարտության»,- նշել է Վենսը, նրա խոսքերը փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա» կայքէջը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան շարունակում են ինտենսիվ երկխոսությունը՝ այդ նպատակը կյանքի կոչելու համար։
«Մենք մի շարք լավ քննարկումներ ենք ունեցել այն մասին, թե ինչպես դրան հասնել միասին, և այդ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին, շաբաթներին և ամիսներին»,- հավելել է նա։