կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 11:40
Տարածաշրջան

Մենք զգուշացրել ենք ադրբեջանցիներին, որ Իսրայելի ներկայությունն իրենց երկրում չի բխի տարածաշրջանում խաղաղության շահերից. Իրանի ԱԳՆ

Մենք զգուշացրել ենք ադրբեջանցիներին, որ Իսրայելի ներկայությունն իրենց երկրում չի բխի տարածաշրջանում խաղաղության շահերից. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարը, խոսելով ԻՀՊԿ-ի «Քուդս» բրիգադի հանգուցյալ հրամանատար, գեներալ-գնդապետ Ղասեմ Սոլեյմանիի մասին, նշել է, որ նահատակ Սոլեյմանին ահաբեկչության դեմ պայքարում ազգային և համաշխարհային հերոս էր:

Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը կիրակի երեկոյան լիբանանյան Almanar հեռուստաալիքին տված հարցազրույցում հիշեցրել է գեներալ Սոլեյմանիի աջակցությունը Արևմտյան Ասիայում դիմադրության խմբերին՝ նշելով, որ նահատակ Սոլեյմանիին հաջողվել էր ահաբեկչության դեմ պայքար սկսել Լիբանանի «Հըզբոլլահս»-ի, իրաքյան սիրիական և լիբանանյան աշխարհազորայինների հետ համագործակցությամբ:

Հարցազրույցում նա նաև նշել է երկրի հյուսիսարևմտյան շրջաններում իրանական զորավարժությունների անցկացման մասին։ «Այս ռազմական վարժանքների ուղերձը խաղաղությունն ու բարիդրացիությունն է հարևանների համար և սիոնիստների ու թաքֆիրիթների ներկայության կանխարգելումը տարածաշրջանում»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Ընդգծելով, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա, նա նշել է. «Իրանը Ադրբեջանին հայտարարել է, որ ահաբեկիչների և սիոնիստական ռեժիմի ներկայությունը այդ երկրում չի բխի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության շահերից»:

Նշելով, որ սիոնիստական ռեժիմը, հավանաբար, լսել է Դիմադրության ճակատի ուղերձը, Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը հավելել է. «Սիոնիստական ռեժիմը փակվել է «օկուպացված տարածքներ» անվամբ մեծ բանտում և կարող է շարունակել իր ծավալապաշտությունը տարածաշրջանում»: