|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հինգ աստղ» շարժման պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ անդամ Նիկոլո Ինվիդիան հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ՝ նշելով, որ
«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին լուրերը տագնապալի են և հանգեցնում են բազմաթիվ մարդկային զոհերի: Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսմանն ականատես լինելը զգայուն պահ է: Այժմ առավել քան երբևէ հրատապ է հրադադարի և երկխոսության փուլի վերսկսման միջազգային կոչով դիմելը», – հայտարարել է Նիկոլո Ինվիդիան:
«Հաստատվելու դեպքում չափազանց մտահոգիչ են մամուլում հայտնված այն լուրերը, որ տարբեր ջիհադիստական խմբերին պատկանող և «Իսլամական պետության» վետերաններից կազմված 4 հազար սիրիացի վարձկաններ ուղարկվում են հայերի դեմ կռվելու: Անընդունելի են օտարերկրացի վարձկանների ներգրավումը և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները: Բոլոր կողմերին հորդորում եմ անհապաղ հրադադար հաստատել, հրավիրում քաղաքակիրթ հաղորդակցության և ամբողջ տարածաշրջանում առանց հակամարտությունը սնող արտաքին միջամտությունների վերականգնված կայունության»,- ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ անդամը: