Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանն այն բազմաթիվ պաշտոնյաներից է, որի կենսագրության մեջ այդպես էլ տեղ չի գտել բանակում ծառայելու փաստը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բանակում չի ծառայել, «քանի որ իրենց ժամանակ բուհերն ավարտողները չէին ծառայում, այլ գործում էին զինվորական պատրաստության ամբիոններ»:
Մեր այն հարցին` կընդգրկվի՞, արդյոք, պատգամավորը աշխարհազորում, եթե սահմանը պաշտպանելու սուր խնդիր լինի, Մնացական Մնացականյանը պատասխանեց. «Ամեն մի հայ մարդ պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը, ինչի՞ մասին է խոսքը : Իհարկե, կգնամ»: Նա համոզված է, որ ցանկացած հայ մարդ կուզենա Հայոց բանակը տեսնել ուժեղ, հզոր, պատրաստված, թշնամուն միշտ իր տեղը դնող, թշնամու ագրեսիան կանխող:
Ըստ պատգամավորի` մեր բանակի առավելություններն են` մարտունակությունը, կազմակերպվածությունը, պատրաստվածությունը: Դիտարկմանը, որ, ըստ էության, բանակում առկա խնդիրների համար պատասխանատու են նաև իշխանությունները, պատգամավորը, ինչպես եւ սպասում էինք, չհամաձայնեց:
«Ցանկացած խնդրում, իհարկե, մեղադրում են իշխանություններին, բայց ոչ մի իշխանություն չէր ուզենա, որ իր բանակում նման խնդիրներ լինեն: Ի՞նչ տարբերություն, բանակում էլ մեր երեխաներն են, մեր ընտանիքներն են: Ու իշխանությունների հանդեպ նման մեղադրանքներն անհիմն են»,- հայտարարեց նա: