կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-31 13:04
Արցախ

Եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք, ՌԴ-ն Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները․ ՌԴ ԱԳՆ

Եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք, ՌԴ-ն Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները․ ՌԴ ԱԳՆ

Խորհրդակցություններ սկսելու խնդրանքով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի հետ կապված՝ վերահաստատում ենք հավատարմությունը «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի նկատմամբ ագրեսիայի գործողության կամ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել էր ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ, սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

«Պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդականությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

ԼՂ հակամարտության կողմերին կրկին կրակի դադարեցման, լարվածության ապաէսկալացիայի եւ ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից ձեռք բերված համաձայնությունների շրջանակում հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով սուբստանտիվ բանակցություններին վերադառնալու կոչ ենք անում»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռոսսիա-24-ին բացատրել էր, որ խոսքը գնում է ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին, որի հնչեցվել էր Հայաստանի դիմումի հիման վրա. «Այն ամենը, ինչ կապված է կոնկրետ բանաձևերի հետ, կքննարկվի լրացուցիչ», - նշել էր Զախարովան։