|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանն օգնություն կցուցաբերի Հայաստանին և Ադրբեջանին սահմանին առկա լարվածության կարգավորման հարցում, եթե նման խնդրանք լինի երկու պետություններից էլ: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Նորմալ իրավիճակ է, երբ նման իրադրությունում գտնվող կողմերը դիմում են մեր օգնությանը, համագործակցությանը, միջնորդությանը, մանավանդ, որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություն մշակելու համատեքստում: Այդ իսկ պատճառով, եթե բոլոր մասնակիցների, այլ ոչ թե միայն կողմերից որևէ մեկի կողմից, նկատի ունեմ՝ Ադրբեջանից և Հայաստանից, նման դիմում գա, ապա մենք պատրաստ կլինենք տրամադրել այն օժանդակությունը, որը կարող ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Ռուդենկոն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:
«Արտաքին գործերի նախարարները հավաքվում են Դուշանբեում`քննարկելու օրակարգի բոլոր հարցերը: Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի այնտեղ,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:- Կարծում եմ, որ հիմնական քննարկումը տեղի կունենա Դուշանբեում՝ նախարարների հանդիպման շրջանակներում»: