|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կուրսայիններն ու ռեֆերատները պետք է տեղափոխել էլեկտրոնային հարթակ. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը պայքարելու ռեֆերատ ու կուրսային գրողների դեմ, քանի որ յուրաքանչյուր քայլափոխի տեսնում ենք նման հայտարարություններ:
Մկրտչյանը նշեց, որ աշխարհի որևէ երկրում սահմանափակում չկա, և բոլոր երկրներում կան հաստատություններ, որոնք նման ծառայություն են մատուցում: «Օրենսդրորեն արգելել չենք կարող, և դրա համար էլ պետք է հարցին այլ լուծում տանք: Օրինակ` դիսերտացիաների վերաբերյալ հատուկ ծրագիր ենք աշխատեցնում, երբ սարքը ստուգում է տեքստի` չգողացված լինելը: Ուզում ենք, որպեսզի նման ծրագիր գործի նաև կուրսայինների և ռեֆերատների համար: Բոլոր կուրսայիններն ու ռեֆերատները պետք է տեղափոխվեն էլեկտրոնային հարթակ, և եթե սարքը պարզի` արտագրություն է, բնականաբար, տեղում անբավարար կնշանակեն: Հակառակ դեպքում` երբ մի կազմակերպություն փակենք, կարող են օնլայն հարթակ բացել»,- ասաց նախարարը: