|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այցելեցինք առողջապահության նախարարության ենթակայության Դատաբժշկական գիտագործնական կենտրոն։ Շրջեցինք կենտրոնի տարածքով, ծանոթացանք շենքային պայմաններին և հատուկ սարքավորումներով հագեցվածությանը, որոնք անհրաժեշտ են տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար։ Կենտրոնի տնօրենը հարց բարձրացրեց ժամանակակից ԴՆԹ սեքվենատորի ձեռքբերման անհրաժեշտության մասին, որը շատ մեծ ճշգրտությամբ իդենտիֆիկացիա է իրականացնում և գրեթե անփոխարինելի է այդ հարցում։ Պայմանավորվեցինք շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ ջանքերով ձեռք բերել այդ սարքավորումը։
Այնուհետև հանդիպեցինք կենտրոնի անձնակազմի հետ, որոնք աշխատում են Երևանում և մարզերում։ Իմ կողմից երկու հստակ պահանջ դրվեց՝ վստահությունը դատաբժշկական եզրակացությունների հանդեպ պետք է աճի թե՛ իրավապահ մարմինների, թե՛ ընդհանուր հանրության կողմից։ Եվ երկրորդը, վճարովի ծառայությունները ամբողջությամբ պետք է տեղափոխվեն սպիտակ դաշտ, ինչի ուղղությամբ արդեն իսկ հստակ աշխատանքներ են տարվում։
Խոսեցինք ոլորտի կադրային հագեցվածության և ֆինանսավորման մասին և որոշեցինք առարկայական քայլեր կատարել այդ ուղղությամբ»։