Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մարտի 31-ին ՀՀ Նախագահը այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան: Տնօրեն Հուրի Բոյամյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների և ուսուցիչների հետ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա պատմություն ունեցող այս կրթօջախ են հաճախում համայնքի ամենատարբեր տարիքի 170-ից ավելի երեխաներ:
Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ սենատոր Թեդ Քենեդիի այրի Վիկտորիա Քենեդին և հրավիրել շրջայցի: Ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ինստիտուտի հուշամատյանում: «Ինձ համար խորհրդանշական է գտնվել Էդվարդ Քենեդիի անունը կրող ինստիտուտում. մեծ ամերիկացու, ով իր գործունեությամբ լիարժեքորեն վաստակել է «Հայաստանի բարեկամ» լինելու կոչումը:
Այս ինստիտուտը, որի տեսլականը Սենատորն ուներ դեռ իր կենդանության օրոք, լավագույնս արտացոլում է նրա՝ ժողովրդին անշահախնդիր ծառայելու նվիրումը և հասարակության մեջ քաղաքական ինստիտուտների, մասնավորապես՝ Սենատի նկատմամբ վստահության ամրապնդման ձգտումը: Հենց նման հաստատություններում են աճում քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող սերունդներ, այդ թվում՝ ապագա առաջնորդներ»,-գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մասաչուսեթս նահանգից ՀՀ Նախագահը մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու ԱՄՆ մայրաքաղաքում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: