կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 10:16
Առանց Կատեգորիա

Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Պայմանավորված կորոնավիրուսի համավարակի վտանգով՝ որպես կանխարգելիչ միջոցառում, ախտահանման աշխատանքներ են իրականացվել Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում. հայտնում է Yerkir.am-ը՝ sondakika.com-ին հղումով:

Նշվում է՝ ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի կողմից։

Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարը մասնավորապես շեշտել է՝  մեծաթիվ մեծահասակներ են այցելում եկեղեցի, որոնց համար իրենք շատ են անհանգստանում։

Նա միևնույն ժամանակ մանրամասնել է նաև, որ 4 ամիս անընդմեջ իրենք սեփական միջոցներով են ախտահանել եկեղեցին։

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսով է վարակվել 47 մարդ: