կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-24 11:01
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք` մեկ օրում. մահացել է 16 մարդ

Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք` մեկ օրում. մահացել է 16 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2213 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 75523 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 372550 վերջին մեկ օրում` 4497 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 23332 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1772-ով:

Վերջին տվյալներով` ապաքինվել է 50701 անձ, վերջին մեկ օրում 425 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 1157 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 333 է: