|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում:
«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ»,- ասաց Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ: ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ այս ամենը պետք է կանգնեցվի: