|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետության նախկին նախագահի խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պատերազմի հետևանքով իրենց տները, ունեցվածքը, հարազատներին կորցրած մարդկանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն և նրբանկատություն դրսևորել:
Կապ չունի՝ պետական մարմին ե՞ս ներկայացնում, նրանց հետ պաշտոնապես ե՞ս առնչվում, թե՞ ուղղակի պարզ մարդկային հարաբերություններով:
Ստեղծված ծանր իրավիճակում նրանք շատ ժամանակ մեզանից ոչինչ չեն ակնկալում՝ ուղղակի պարզ մարդկային վերաբերմունք:
Առավել քան երբևէ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունն ու մեր ժողովրդին հասցված ծանր աղետը»: