Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախի 118 համայնք ամբողջությամբ եւ 2 համայնք մասնակի (ընդհանուր 215 բնակավայր) անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով 2021 թվականի հաշվետվությունը։
«Արցախից այս բնակավայրերից բռնի տեղահանվել է 40 000 մարդ, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների՝ իր ծավալով աննախադեպ ոտնահարման։ Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում։ Նրանք շարունակում են բախվել բնակարանների դեֆիցիտի, սոցիալական ծրագրերից չհիմնավորված դուրս մնալու եւ այլ խնդիրների»,- հավելել է նա։
Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդի ագրեսիվ պահվածքը խոչընդոտում է Արցախում երեխաների կրթության կազմակերպմանը։
«Մի շարք ուսումնական հաստատություններում ակնհայտ ֆիզիկական սպառնալիքի պայմաններում ուսումնական գործընթացը պարբերաբար դադարեցվում է»,- ասել է նա։