|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 417-ի: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս ժամի հասանելի տվյալներով, ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:
Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139: