կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-20 12:21
Քաղաքական

Եվրոպան մասնատվում է. պրոֆաշիստական նախկին պետությունները չեն աջակցել Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Եվրոպան մասնատվում է. պրոֆաշիստական նախկին պետությունները չեն աջակցել Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի և ապակայունացնող քայլերի համար այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում։

ԵԽ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ նոր մոտեցում է որդեգրվել, որը բացում է երկակի ռազմավարություն: «Մենք որոշել ենք, որ ցանկանում ենք քաղաքական երկխոսության հնարավորություն տալ։ Մյուս կողմից՝ արտահայտել ենք մեր հավատարմությունը մեր արժեքներին և ամբողջական համերաշխություն Հունաստանին և Կիպրոսին»,– նշել է նա։

Թուրքիայի դեմ պատժամիջոցները ենթադրում են նախ և առաջ զենքի էմբարգոյի կիրառում, քանզի որդ զենքերն ուղղվում են ԵՄ անդամ երկու պետությունների՝ Հունաստանի և Կիպրոսի դեմ։

Գերմանիան և Ֆրանսիան դեռևս 2019 թ. հոկտեմբերին էին պահանջել էմբարգո Թուրքիայի նկատմամբ, սակայն այդպես էլ համաձայնություն ձեռք չէր բերվել։ ԵՄ–ում տիրող տարաձայնություններից օգտվելով էլ՝ Թուրքիան ոտնձգություններ է կատարում Միջերկրականում, որի պատճառով ցօրս որևէ լուրջ հակազդեցության չի հանդիպել՝ անիմաստ կոչերից բացի։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փորձում է աջակցություն ստանալ Եվրոպայից սեփական տարածքների պաշտպանության հարցում, սակայն բախվում է ԵՄ մի շարք պետությունների շահերի, որոնք չեն ցանկանում փչացնել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հույն վարչապետը զերծ է մնացել ԵՄ–ում տիրող տարաձայնությունները բարձրաձայնելուց, իսկ դիվանագիտական աղբյուրի կողմից կառույցում տիրող իրավիճակը գնահատվել է «դժվար օրեր են մոտենում» նախադասությամբ։

ԵՄ–ի կողմից պատժամիջոցներ կիրառելը կնշանակի երկխոսության հնարավորության բացառում. նման մտավախություն ունի Եվրոպան, որը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն, եթե նկատի ունենանք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հունաստան–Թուրքիա երկխոսություն չի ստացվում երկու կողմի անզիջողական դիրքորոշման պատճառով, ապա վաղ, թե ուշ Եվրոպան պետք է որոշում կայացնի՝ կա՛մ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, կա՛մ անտեսել իր երկու անդամ երկրների նկատմամբ ոտնձգությունը, ինչը հետագայում կխարխլի կառույցի հեղինակությունը հենց անդամ պետությունների աչքում։

Եթե Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող Հայաստանի և Արցախի դեմ ահաբեկչական հարձակումների պարագայում Եվրոպայի «համերաշխության և խաղաղության» կոչերը որոշ չափով հասկանալի են, քանի որ ԵՄ-ն չունի այստեղ շահ, ապա Հունաստանի և Կիպրոսի դեպքում դա հարված է իր իսկ անդամ պետություններին։

Միցոտակիսը ԵՄ անդամների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եվրոպական համերաշխության ամենալավ արտահայտությունը Թուրքիային զենքի վաճառքի արգելքն է՝ հիշեցնելով, որ ԱՄՆ–ն արդեն կասեցրել է Ֆ-35-ների վաճառքը Թուրքիային՝ Ս-400-ների գնման պատճառով, իսկ Կանադան դադարեցրել է թուրքական սպառազինությանը մատակարարել սարքավորումներ՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։

Թուրքիայի դեմ պատժամիջոցներին չեն աջակցել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ Թուրքիայի հետ նույն շահերը կիսած պետությունները (բացառությամբ՝ Մալթայի)՝ Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Հունգարիան և Մալթան։ Դա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ էմիգրացիոն պատճառներ։ Թուրքիան, օգտագործելով սիրիացի փախստականների գործոնը, որի համար, ի դեպ, ահռելի գումարներ է կորզում ԵՄ-ից, սպառնում է, որ ցանկացած պահի կարող է բացել Թուրքիայի սահմանները, որից հետո այդ ահռելի միգրացիոն հոսքը կուղղվի դեպի Եվրոպա։

Այս 5 պետություններին հակադրվում են Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ակտիվ կողմնակիցներն են։ «Մենք հաստատում ենք մեր աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին։ Մենք որոշումներով հետ կվերադառնանք», –  հայտարարել էր Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը։

Թեև Անգելա Մերկելը չի թաքցնում իր զայրույթը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ, որին մեղադրում էր Հունաստանի հետ բանակցությունները տապալելու մեջ, այնուամենայնիվ, նշել էր, որ դա բխում է ԵՄ–Թուրքիա հարաբերությունների զարգացումից։

Թուրքիայի և Հունաստանի հակասությունները Արևելյան Միջերկրական ծովի շուրջ կապված են հունապատկան շելֆերը հորատելու իրավունքի հետ: Եվրամիությունը Անկարային սպառնում է պատժամիջոցներով ապօրինի հորատման գործողությունների համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր հերթին, ասում է, որ Աթենքը չի հարգում Անկարայի հետ պայմանավորվածությունը: Նրա խոսքով՝ Հունաստանն ինքն է վերսկսել հորատման աշխատանքները՝ հակառակ պայմանավորվածություններին: Օգոստոսի կեսերին իրավիճակի սրման պատճառով Ֆրանսիան ռազմական տեխնիկա էր տեղափոխել Միջերկրական ծով՝ հունական կողմին աջակցելու: