|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մոսկվան բացասական է վերաբերվում ԵՄ-ի` Թուրքիայի նկատմամբ Մեջերկրական ծովում իրավիճակի սրման հետ կապված պատժամիջոցներ կիրառելու որոշմանը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն աջակցում է Թուրքիայի գործողություններին, որը հորատման աշխատանքներ է սկսել բացառապես Կիպրոսի տնտեսական գոտին համարվող տարածքում` բնական գազի արդյունահանման նպատակով. հայտնում է Известия-ն:
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի` միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի ԱԽ ընթացակարգերին: Մոսկվան պնդում է, որ կիպրոսյան հարցի լուծմամբ պետք է զբաղվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Մոսկվան մտահոգված է Թուրքիայի գործողություններով Կիպրոսի տնտեսական գոտում և կոչ է անում կողմերին` զերծ մնալ քայլերից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել:
ԵՄ խորհուրդը որոշել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: