|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Իրանի հետ վճարումների համատեղ մեխանիզմի շրջանակում կայացել է առաջին գործարքը՝ շրջանցելով ամերկյան պատժամիջոցները և Իրան է ուղարկվել բժշկական պարագաների խմբաքանակ։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստիից»։
«Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը հաստատում են, որ առաջին տրանզակցիան տեղի է ունեցել Instex-ի միջոցով, ինչը թույլ է տվել Եվրոպայից Իրան բժշկական ապրանքների փոխադրումը։ Դրանք արդեն հասել են Իրան», - նշվում է հայտարարության մեջ։
Այս հայտարարությունից հետո ԵՄ պետությունները հայտարարել են Իրանի վնասների փոխհատուցման պատրաստակամության մասին և շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները՝ ապահովել առևտրի հնարավորություն։
Նշենք նաև, որ շաբաթներ առաջ ամերիկյան և աշխարհի մի շարք պետությունների հասարակական և քաղաքական գործիչներ կոչ էին արել ԱՄՆ-ին՝ չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Իրանում ահագնացող կորոնավիրուսը կանխարգելելու ջանքերը չվնասելու համար։