|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում հոկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1234 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66694 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 352764, վերջին մեկ օրում` 2893 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 16541 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 696-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 48734 անձ, վերջին մեկ օրում՝ 526 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է: