|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի կառավարությունը չի կարող կարանտինային խիստ միջոցներ կիրառել բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու համար, քանի որ երկրի տնտեսությունը չի դիմանա երկրորդ նման հարվածին: Այս մասին հոկտեմբերի 19-ի ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան. հայտնում է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:
«Առաջին ալիքի ժամանակ մենք ճիշտ գնահատեցինք մեր ռեսուրսները, ցավալի որոշում կայացրեցինք և հայտարարեցինք բավականին կոշտ լոքդաունի մասին, բայց եկեք չմոռանանք, որ այդ ժամանակ երկրում դիմակների պակաս կար: Հետո մենք անցկացրինք 200 թեստ, երբ աշխարհը ոչ մի գիտելիք չուներ այս վիրուսի մասին»,- ասել է Գախարիան:
Նա նշել է, որ այժմ տարբեր երկրներում դիմակ կրելը ճանաչվել է որպես կորոնավիրուսից պաշտպանվելու ավելի օպտիմալ միջոց, քան խիստ կարանտինը: Այս առումով, ըստ Գախարիայի, փոխվել է կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության ռազմավարությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Վրաստանը գրանցել էր կորոնավիրուսի վարակման հակառեկորդ`1192 դեպք. դա գրեթե 25%-ով ավելի է, քան նախորդ օրվա ցուցանիշը։