Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ ռիսկեր է տեսնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում ակտիվացած հայ-թուրքական հարաբերություններից, հատկապես՝ տնտեսական առումով։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ նախագահն այսպես արձագանքեց․ «Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը երբեք դեմ չեմ եղել, բայց այդ հաստատումն ունի իր բնական ընթացակարգը։ Ի՞նչ է հիմա կատարվում․ հասկանալի չէ այն ֆորմատը, որ այսօր տեսնում եմ։ Ըստ էության, բանակցում ենք ոչ թե Թուրքիայի հետ, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի, որի օրակարգը ձևավորել է Ադրբեջանը։ Ադրբեջանի ձևավորած օրակարգը հնչեցվելու է Թուրքիայի կողմից, և սա լավ տեղ մեզ չի տանելու, ճիշտ ճանապարհ չէ»։
«Ի՞նչ ենք ունենալու սահմանների բացումից հետո։ Վտանգը մեծ է՝ մի շարք ապրանքատեսակների, արտադրատեսակների, ոլորտների համար։ Որոշակի շոկ է ապրելու մեր տնտեսությունը՝ առաջին 1-2, միգուցե, 5 տարվա ընթացքում։ Փորձը կար Բուլղարիայի հետ, թե ինչ էր կատարվում այդ երկրի տնտեսության հետ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո։ Իշխանության կողմից չեմ լսել որևէ գնահատական, հաշվարկ, թե ինչ հետևանքներ է ունենալու սահմանների բացումը, և ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր շուկան։ Տպավորությունս այնպիսին է, որ այս մարդիկ ատում են արհեստավարժ մարդկանց՝ մասնագետներին։ Փորձում էի հասկանալ՝ ինչո՞ւ էին ատում, եզրակացությունս հետևյալն է՝ լավ մասնագետն իր գինը գիտի, ինքը պատրաստ չէ ուսապարկ դառնալ, որովհետև հասկանում է, որ այդ պաշտոնից ու դիրքից կախված չէ իր բարեկեցությունը»,- ասաց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։