Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան ասել է, որ համաշխարհային տնտեսությունը կանգնած է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «ամենամեծ փորձության» առջեւ, քանի որ ուկրաինական պատերազմը խորացրել է քովիդի ճգնաժամի մնացորդային տնտեսական հետեւանքները՝ դանդաղեցնելով աճը եւ ինֆլյացիան հասցնելով բազմամյա առավելագույնին:
ԱՄՀ-ն ասել է, որ ֆինանսական շուկաների անկայունության աճի եւ կլիմայի փոփոխության մշտական սպառնալիքի հետ միասին աշխարհը կանգնած է «աղետների հնարավոր միախառնման» առաջ:
«Սակայն արձագանքելու մեր կարողությունը սահմանափակված է Ուկրաինայի պատերազմի մեկ այլ հետեւանքով՝ աշխարհատնտեսական մասնատման կտրուկ աճով», - ասել է Գեորգիեւան։
«Առեւտրի, տեխնոլոգիական ստանդարտների եւ անվտանգության հետ կապված լարվածությունը տարիներ շարունակ աճում է, ինչը խաթարում է տնտեսական աճը եւ վստահությունը ներկայիս համաշխարհային տնտեսական համակարգի նկատմամբ»:
Նա հավելել է, որ, ըստ ԱՄՀ-ի ուսումնասիրության՝ միայն առեւտրային քաղաքականության անորոշությունը հանգեցրել է 2019 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 1 տոկոս անկման, եւ մոնիթորինգը նաեւ ցույց է տալիս, որ մոտ 30 երկրներ սահմանափակել են պարենի, էներգիայի եւ այլ հիմնական ապրանքների առեւտուրը: