Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը փետրվարի 21-ին հերթական մենամարտը կանցկացնի` մրցելով բրիտանացի Փոլ Սմիթի հետ:
Մարզիկներն արդեն մեկ անգամ հանդիպել են նախորդ տարվա սեպտեմբերին: Այդ մենամարտում Աբրահամը հաղթել էր մրցակցին՝ մրցավարների միաձայն որոշմամբ, ինչը դժգոհություն էր առաջացրել Սմիթի և նրա երկրպագուների շրջանում:
«Ես ցանկանում եմ ցույց տալ, թե ով է իրական չեմպիոնը: Նախորդ մենամարտը Սմիթը լավ անցկացրեց, բայց ես ավելի ուժեղ գտնվեցի նրանից: Ես չեմ հասկանում, թե ինչու է նա բրիտանական լրատվամիջոցներին բողոքում, թե իբր մրցավարները սխալ որոշում են կայացրել: Մրցավարները տարիներով պատրաստվում են այս գործի համար և իրենց արդարացնելու դեպքում են միայն իրավունք ձեռք բերում համաշխարհային մարտեր վարել: Մրցավարների` պատասխանատվությունից խուսափելու համար միայն մեկ միջոց կա, դա նրան նոկաուտով հաղթելն է, ինչը լրացուցիչ խթան է ինձ համար: Իմ երկրպագուները հոգով և սրտով կաջակցեն ինձ: Խոստանում եմ, որ Սմիթը չի դիմանա մինչև 12-րդ ռաունդը»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում Boxing Scene-ը: