Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որը պաշտոնը թողել է փետրվարի 18-ին, հայտարարել է, որ շարունակում է մնալ քաղաքականության մեջ․ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նախ՝ ուզում եմ ձեզ ասել, որ, չնայած շատ բամբասանքներին, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ: Ավելին՝ ես չեմ հեռանում նաև քաղաքականությունից: Մենք գնում ենք՝ ըստ ծրագրի, ըստ մեր օրակարգի, որը կտա մեզ բոլորիդ հետ մանրամասնորեն շփվելու հնարավորություն»,- լրագրողներին ասել է Գախարիան:
Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք նախկին վարչապետը կստեղծի նոր քաղաքական կուսակցություն, որը դեմ կլինի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, բայց վրացական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ Գախարիան զբաղված է իր թիմի ձևավորմամբ: Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո հրաժարական են տվել նաև կառավարության վարչակազմի ղեկավար Կախաբեր Կեմոկլիձեն և նրա տեղակալ Բերդիա Սիչինավան:
Գախարիան, որը կառավարում էր կառավարությունը 2019-ի սեպտեմբերից, լքել է վարչապետի պաշտոնը թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալման հարցով: