|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Քրդերի` Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ըստ CNNturk-ի, հերթական հայտարարությունն է արել` հիշեցնելով, որ հունիսի 15-ին լրանում է ՔԲԿ-ի կողմից միակողմանիորեն հռչակված զինադադարի ժամկետը, եւ եթե թուրքական իշխանություններն իրենց հետ համաձայնության չգան, պատերազմ կսկսվի:
«Եթե բախումներ սկսվեն, թուրքական կառավարությունը անգամ 3 ամիս չի դիմանա»,- հայտարարել է քուրդ առաջնորդը եւ ավելացրել, որ համաձայնության ձեռքբերումը կլինի քրդերի պատմության ամենակարեւոր իրադարձությունը, հակառակ դեպքում` դրա հետեւանքները կզգան ոչ միայն քրդերը, այլեւ Թուրքիայի բոլոր բնակիչները:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: