Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք դեռ չենք հաղթել վիրուսը, անհնար է հաղթահարել վիրուսը առանձին երկրներում, սա համաշխարհային համաճարակ է»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան. հայտնում է Apsny.ge կայքը։
Գախարիայի խոսքով՝ այսօր կառավարությունը կբացի տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտներ, այն բանից հետո, հասարակական տրանսպորտի գործարկումից հետո բացվել են ռեստորանները, առևտրի կենտրոնները, տարբեր բարեր. այս ամենը մեծացնում է քաղաքի բնակիչների տեղաշարժը և ստեղծում է կորոնավիրուսի տարածման ավելի մեծ ռիսկ:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր խնդիրն է արդյունավետորեն վերահսկել վիրուսի տարածումը, ինչպես ժամանակի, այնպես էլ աշխարհագրական առումով: Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է տարրական կանոններին ենթարկվելը: Ես կխնդրեի յուրաքանչյուր քաղաքացի միշտ դիմակ կրի, երբ գտնվում է տրանսպորտում, մարդաշատ վայրերում, սա չափազանց կարևոր է և հասարակ քաղաքացիական պատասխանատվություն է, սա այն է, ինչ մենք բոլորս պետք է անենք: Մենք ստիպված ենք դանդաղ բացել տնտեսությունը», - նշել է Գախարիան: