|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում հոկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61460 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 340116, վերջին մեկ օրում` 4005 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13919 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 2400-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 47541 անձ, վերջին մեկ օրում՝ 422 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1056 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է: