Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը կքննարկվի այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի:
Հիշեցնենք՝ թե ՀՀ դատախազությունից, թե դատարանից պահանջվել է ոչ թե դադարեցնել Գ.Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, այլ ընդամենը վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը եւ հայտարարված հետախուզումը՝ նրան հնարավորություն ընձեռնելով հատել ՌԴ սահմանը եւ հայրենիք վերադառնալ:
Նկատենք, որ նա կին դատավորներից ամենահարուստն է, որն ունի 54 հազար դոլար եւ շուրջ 14 մլն դրամ, դրամական միջոցները դրամի վերածելով՝ Մելքոնյանն ունի մոտ 40 մլն դրամ։ Բացի այդ, 2018-ի հայտարարագրում նա նշել է նաեւ մեկ մեքենա՝ Vaz 21214 մակնիշի։
Մելքոնյանը զբաղեցնում է Երեւանի հարուստ դատավորիների 7-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է այս կարողության տեր դարձել, առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք։ Նշենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը պատերազմը սկսելու պահից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, առաջինը պատրաստակամություն հայտնեց անհապաղ վերադառնալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: