կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 18:52
Իրավական

Գևորգ Կոստանյանը մի շարք պաշտոնյաների է աշխատանքից ազատել

Գևորգ Կոստանյանը մի շարք պաշտոնյաների է աշխատանքից ազատել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, սեփական դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են`

 

ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը: 

 

ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալեքսան Անդրեասյանը,

 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը,

 

ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

 

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով` ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը նշանակվել է ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` ազատվելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար է նշանակվել պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական Համլետ Գրիգորյանը:

 

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի` 2013թ. սեպտեմբերի 23-ի հրամանով, անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Եսայանը: