կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 11:12
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսով վարակման 745 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 8 մարդ

Կորոնավիրուսով վարակման 745 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 8 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 745 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57566 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 329277, վերջին մեկ օրում` 2114 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9908 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 46318 անձ, վերջին մեկ օրում՝ 427 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1032 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2  դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է: