կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-12 14:01
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահակաշվիլիին Աթենքում ծեծի են ենթարկել

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին, որը հայերնիքում հեռակա կարգով դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման տարբեր հանցագործությունների համար, ծեծի է ենթարկվել Աթենքում, որտեղ նա գնացել էր՝ հանդիպելու վրացի էմիգրանտների հետ՝ նախապատրաստվելով հոկտեմբերի 31-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին. հայտնում է «Վզգլյադ» թերթի Թբիլիսիի թղթակիցը՝ տեղական լրատվամիջոցների հղումով:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի: Տեսանյութը երկուշաբթի տարածել է «Թվալսազրիսի» («Կարծիք») ինտերնետային պորտալը:

Կինոթատրոն՝ հանդիպման գնալու ճանապարհին Սահակաշվիլիին շրջապատել են կին երկրպագուները, իսկ այդ պահին գլխարկով մի երիտասարդ հարձակվել է նրա վրա և մի քանի հարված հասցրել գլխին: Խուճապ է սկսվել, ստիպված դեպքի վայր են կանչվել Հունաստանի հատուկ նշանակության ջոկատները:

Ավելի վաղ Սահակաշվիլին ասել էր, որ Թբիլիսիից իր  դեմ պատվեր է եղել. Եվրոպայում տեղակայված վրացի հանցագործներ ենթարկվում են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին:

«Ինձ զգուշացրին, որ ավելի լավ է Հունաստան չգալ, բայց ես կգնամ, նրանք ինձ լավ չեն ճանաչում: Մենք կհանդիպենք Հունաստանում: Եվ հետո մենք կհանդիպենք Վրաստանում»,- ասել էր նա: