|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է․
«Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:
/ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ /»։