|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սիրիայում զինված ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ բանակի, որը վերջին շրջանում կարեւոր հաջողությունների է հասել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում. հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այն ամբողջությամբ կհեռարձակվի այս երեկոյան, իսկ մինչ այդ դրանից հատվածներ է ներկայացրել սիրիական գործակալություններից մեկը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Մարտը ահաբեկիչների դեմ կշարունակվի մինչեւ հաղթական ավարտը»,- հայտարարել է Ասադը: Նա դատապարտել է Թուրքիային, Սաուդյան Արաբիային եւ Կատարին, որոնք «ֆինանսավորում եւ ամենայն աջակցություն են ցուցաբերում գրոհայիններին»: Ըստ Սիրիայի նախագահի` այդ երկրների օժանդակությամբ Սիրիա է ներթափանցել 100 հազար վարձկան:
Ասադը հաստատել է, որ «Հըզբոլլահի» մարտական ջոկատները կառավարական ուժերի կողմից մասնակցում են մարտերին, որոնք ընթանում են Լիբանանի հետ սահմանակից շրջաններում, սակայն, ըստ նրա, «մարտերը հակառակորդի հետ վարում է սիրիական բանակը»: