|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավականին թույլ է կորոնավիրուսի համաճարակի պատճառով և ունի լուրջ արժութային խնդիրներ, որոնք 2018 թվականից տանջում են Էրդողանի ռեժիմը: Հիմա, կարծես, Թուրքիայում իրավիճակը վատթարանալու է, քանի որ արաբական երկրները, ի դեմս Արաբական լիգայի, պատրաստում են տնտեսական պատժամիջոցներ Անկարայի դեմ: Այս մասին գրում է Al Monitor-ի սյունակագիր Մուսթաֆա Սյոնմեզը:
«Եգիպտոսը Թուրքիայի դեմ արաբական քաղաքական գծի առաջնորդն է, ինչը ցույց է տվել նաև Արաբական լիգայի՝ սեպտեմբերի 9-ին կայացած վերջին հանդիպումը: Իհարկե, դեռ հարց է, թե որքանով արդյունավետ արաբական պետությունները կարող են քայլեր ձեռնարկել Անկարայի դեմ, բայց Թուրքիայի տնտեսությունն այժմ չափազանց խոցելի է՝ լայնամասշտաբ պատժամիջոցները անտեսելու կամ դիմակայելու համար», - գրում է Սյոնմեզը: